AM
5 Հունիս 2013 - 12:55 AMT

2013 թվականի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն

Կատարվել է պտուղբանջարեղենի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիտորինգ, ըստ որի 2013 թվականի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն, որից՝ 52224.0 տոննա լոլիկ և 28284.0 տոննա պտուղ, որից՝ 4386.0 տոննա խնձոր, 5508.0 տոննա դեղձ, 10789.0 տոննա ծիրան և 7601 տոննա այլ պտուղ: Վերամշակող ընկերությունների կողմից պտղի և բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 28.5հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները,մասնավորապես` 25.9 տոննայով լոլիկինը, 1.9 հազ. տոննայով ծիրանինը և 4.2 հազ. տոննայով այլ պտղինը, ասվու է գյուղնախարարության հաղորդագրության մեջ :

Պտուղբանջարեղենի մթերումների գործընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀգյուղատնտեսության նախարարության համապատասխան գրությամբ վերամշակող ընկերություններին առաջարկվել է սկսել գյուղացիական տնտեսությունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքումը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և տրամադրված պտուղբանջարեղենի մթերումների օրինակելի պայմանագրի ձևի հիման վրա:

Պտուղբանջարեղենի մթերման կանխատեսվող ծավալների վերաբերյալ տեղեկատվությունըտրամադրվել է ՀՀ մարզպետարաններին և նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին` մարզի գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու, վերջիններիս ու վերամշակողընկերությունների միջև հումքի գնման պայմանագրերի կնքման գործընթացի հարցում աջակցությունցուցաբերելու նպատակով:

Ընթացքի մեջ է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:

Սույն թվականի հունիսի 4-ի դրությամբ կնքվել է 8811 պայմանգիր, որից 8580-ը՝ խաղողի և 231-ը՝պտուղբանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար,բուժանյութեր և այլ օժանդակություն:

Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է: