AM
6 Հունիս 2013 - 07:26 AMT

«Գառնի» սեյսմիկ կայանի տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ԱԻՆ ՃԿԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ ՃԿԿ: