Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ:
Տաղավարներով շրջել և ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաև հայաստանյան շուկայում:
Ցուցահանդեսըբաց է մինչև հունիսի 10-ը:





