AM
7 Հունիս 2013 - 13:14 AMT

Նազարեթ Մնացականյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Նազարեթ Մնացականյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 10, Արագածոտնի մարզ, ք. Թալինում:

Կրթություն

1980 -1985 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

2000-2003 թթ. – ՌԴ Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիա

2009 թ. – ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված թմրամիջոցների հսկման ծրագիր, վերապատրաստում Գերմանիայում Աշխատանքային գործունեություն

1979-1980 թթ. – Թալինի էլեկտրասարքերի գործարան, բանվոր

1984-1987թթ. – Թալինի մեքենայացված աշխատանքների բաժանմունք, բրիգադավար

1987-1990 թթ. – ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի կազմակերպչական աշխատանքների բաժնի վարիչ

1990-1993 թթ. – «Հայ ջրատարշին» միավորման Թալինի ջրատարների շինարարության և շահագործման վարչության պետ

1993-1994 թթ. – ՆԳՆ Արաբկիրի բաժնի օպերլիազոր, ապա ավագ օպերլիազոր

1994-1997 թթ. – ՆԳՆ ԿՀԴՊ վարչության ավագ օպերլիազոր

1997-2005 թթ. – ՆԳՆ Օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ

2005-2007 թթ. – ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետ

2007-2011 թթ. – ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ

2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Ոստիկանության գնդապետ է: Պարգևատրվել է «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի, «Օրենքի պատվար» մեդալներով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշաններով, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ՆԳ նախարարության և ՌԴ Թմրամիջոցների հսկման ծառայության տնօրենի, Բելառուսի ՆԳ նախարարի, Ուկրաինայի ՆԳ նախարարի, Ղազախստանի ՆԳ նախարարի կողմից բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և պարգևներով:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: