Այսօր Բաքվից Երեվան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես եւ Ադրբեջանում, այստեղ եւս բանակցությունները անցել են գաղտնիության պայմաններում: Համանախագահները մամուլի հետ չեն շփվել: Հայ քաղաքագետ Աղավնի Կարախանյանի կարծիքով, այս կարգի բանակցությունները միշտ էլ պետք է ունենան թափանցիկության սահման: «Եվ որքան սահմանափակված է, այնքան ավելի լավ են ընթանում բանակցությունները: Անձամբ ես գտնում եմ, որ քննարկվող ամեն բան չէ, որ պետք է հասու լինի հասարակայնությանը. առավել եւս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեյում հանդիպումից առաջ»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին: Որպես օրինակ Ա. Կարախանյանը բերեց Հեյդար Ալիեւի խոսքերը. «Այ երբ ինչ-որ բանի կապակցությամբ պայմանավորվենք, այն ժամանակ էլ կիմանաք»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության այդպիսի գաղտնիությունը ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: «Նրանք քննարկելու ոչինչ չունեն:Հակամարտության վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները բացարձակապես հակադիր են»,- հայտարարել է նա:





