AM
3 Փետրվար 2006 - 14:21 AMT

ԱՄՆ-ն շնորհակալ են Հայաստանին` Իրաքում խաղաղության կայացման գործընթացում ներդրման համար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը ահաբեկչության դեմ պայքարում միացել է Միացյալ Նահանգներին»` նշելով, որ հունվարի 22-ին հայկական խաղաղապահների երրորդ հերթափոխը մեկնեց Իրաք: «Ցանանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին` Իրաքում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղություն եւ կայունություն ապահովմանն ուղղված բազմազգ ջանքերին իր պատվավոր ներդրումն ապահովելու համար», – ասել է դիվանագետը:«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի ամուր բարեկամական կապերի շնորհիվ մեր երկու երկրները կարող են կարեւոր դեր խաղալ ժողովրդավարությունը խորացնելու, խաղաղությունն ապահովելու ու ամբողջ աշխարհը բարգավաճ դարձնելու գաղափարները կյանքի կոչելիս»,- ասել է Ջոն Էվանսը: Ամերիկյան դիվանագետը հիշեցրել է, 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 1.6 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: