Այսօր հանրապետության արևմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում էական տեղումներ չեն սպասվում, այստեղ մեծ մասամբ կդիտվի արևային եղանակ և միայն երեկոյան տեղ-տեղ հնարավոր կլինի կարճատև անձրև:
Արևելյան շրջաններում և գիշերը, և ցերեկը կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, հնարավոր են ինտենսիվ, ամպրոպային բնույթի անձրևներ, քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ: Տաթևում առավոտյան կդիտվի արևային եղանակ, կեսօրից հետո ամպամածության ավելացում, հնարավոր է անձրև և ամպրոպ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը մի փոքր կնվազի: Երևանում օրվա մեծ մասը սպասվում է արևային եղանակ, երեկոյան կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև: Ցերեկը սպասվում է +28+30, երեկոյան +20+22 աստիճան տաքություն:





