AM
25 Հունիս 2013 - 15:08 AMT

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա

Երեկ երեկոյան Տիգրան Սարգսյանը թուլություն է զգացել և այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժզննման: Վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը տեղեկացնում է, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝ բժիշկների հսկողության ներքո: