AM
26 Հունիս 2013 - 06:13 AMT

Օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա

Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ, միայն արևելյան շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում օրվա ընթացում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ, կարկուտ:

Տաթևում նույնպես հավանական է անձրև և ամպրոպ, այստեղ շաբաթվա երկրորդ կեսին եղանակը կկայունանա, կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3աստիճանով: 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում սպասվում է արևային և պարզ եղանակ, գիշերային և երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 12-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +29+31, երեկոյան +23+25 աստիճան տաքություն: