AM
29 Հունիս 2013 - 08:00 AMT

Այգեհովիտում 24 ծառ է ապօրինի հատվել

Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից 24 ծառ է ապօրինի հատվել:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դա արել է 1992 թ. ծնված Արամ Ա.-ն` հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Պետությանը պատճառել է 1.165.500 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: