AM
4 Հուլիս 2013 - 12:15 AMT

ԱԳՆ. Եգիպտոսում կեսգիշերից հետո զարգացած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղափոխությունից առաջ բանակի հրամանատարությունը մայրաքաղաք Կահիրեի հրապարակներ ռազմական տեխնիկա և զինվորականներ էր մտցրել։ Ու թեև նշվում էր, որ դա Եգիպտոսի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով է, արդեն նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները հայտարարում էին, որ իրենց դեմ է։ Առավոտյան լրատվամիջոցները, մասնավորապես Al Jazeera տեղեկություն տարածեց գիշերվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով 14 զոհի մասին։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց, Եգիպտոսում կեսգիշերից հետո զարգացած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։

Ավելի վաղ Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Եգիպտոսում 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ են գտնվում։