AM
21 Փետրվար 2006 - 12:35 AMT

Եվրամիության խորհուրդը Փիթեր Սեմնեբիին հաստատել է Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Եվրամիության Խորհուրդը շվեդ դիվանագետ Փիթեր Սեմնեբիին հաստատել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Փիթեր Սեմնեբիի մանդաթը կգործի մինչեւ 2007 թվականի փետրվարի 28-ը` հետագա երկարաձգման հնարավորությաբ: Փիթեր Սեմնեբիի մանդատը նախատեսում է, որ նա պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին` օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, աղքատության կրճատման ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու հարցում: ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը նախատեսում է նաեւ, որ նա պետք է զբաղվի հակամարտությունների կանխմամբ եւ աջակցի դրանց խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ նպաստի տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային համագործակցությանը տարածաշրջանի երկրների միջեւ, հայտնում է Մեդիամաքսը: