Հունգարիայի Պեշտի կենտրոնական շրջանային դատարանում տեղի ունեցավ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեմ հարուցած երկրորդ գործով դատավարությունը: Նիստի ընթացքում Ռ.Սաֆարովին ներկայացվեց մեղադրական ակտը: Դատավարության ժամանակ նախագահող դատավորը հարցեր է ուղղել Ռ.Սաֆարովին: Դրանից հետո հարցեր են տվել մեղադրյալի փաստաբանը եւ դատախազը: Դատարանի որոշման համաձայն, հերթական նիստը տեղի կունեն ընթացիկ տարվա մայիսի 3-ին: Նիստի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները: Ռ.Սաֆարովի դատապաշտպանն է հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը: Դատական լսումներին մասնակցել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Ռ.Սաֆարովի հանդեպ երկրորդ գործը հարուցվել է 2004 թվականի հունիսին Սաֆարովի եւ մեկուսարանում նրա բանտապահների միջեւ կատարված միջադեպի վերաբերյալ: Ռ.Սաֆարովը մեղադրվում է իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար, եւ նա, ըստ չճշտված տվյալների կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Այս գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 17-ին: Նիստում դատախազը մեղադրանքը ներկայացրել է թուրքերեն լեզվով:
Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի առաջին գործով (նա մեղադրվում է 2004 թ. փետրվարի 9-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար) հերթական դատավարությունը տեղի կունենա մարտի 7-ին, հաղորդումն է «Թրենդ» գործակալությունը:





