AM
9 Հուլիս 2013 - 14:39 AMT

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և պարգևատրել ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով: