AM
11 Հուլիս 2013 - 17:35 AMT

Ագրարային համալսարանի ուսանողները Արցախում ուսումնասիրում են ԼՂՀ ագրոպարենային համակարգը

Այսօր ՀԱԱՀ-ի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, ֆակուլտետի դեկաններ ՀԱԱՀ-ի ռեկտորի գլխավորությամբ այցելել են ԼՂՀ: Այս մասին PanARMENIAN.Net- տեղեկանում է ՀԱԱՀ-ից:

Այցելության նպատակն է ծանոթանալ ԼՂՀ-ի ագրոպարենային համակարգի կառուցվածքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկել Ստեփանակերտի մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպման ու բարձրորակ մասնագետների պատրաստման հարցերը: