AM
15 Հուլիս 2013 - 07:48 AMT

Բնապահպանական տեսչության կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 4.33 մլն դրամ

Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 1-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ:

Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.33 մլն դրամ գումար: