Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Փառատոնի բացմանը ելույթ են ունեցել Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։
Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, որոնք տեղակատվություններ են տրամադրել իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ:





