Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 25-ի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանն ազատվել է Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի թագավորություններում եւ Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի հրամանագրի համաձայն, Վ.Կարմիրշալյանը Հայաստանի դեսպան է նշանակվել Արգենտինայում (նստավայրը` Բուենոս Այրես):





