AM
25 Հուլիս 2013 - 06:36 AMT

Սայաթ-Նովայի բակերից մեկի բնակիչները պառկել են ասֆալտին, որ խոչընդոտեն ծանր տեխնիկայի մուտքը

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում էր, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Լևոն Թրավել»-ի բակից ապօրինի շինարարության մեկնարկի մասին տեղեկություն է ստացվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Գոհար անունով բակի բնակիչուհին հաստատեց, որ բնակիչները հավաքվել ու ամեն կերպ փորձում են խոչընդոտել շինարարության մեկնարկը, անգամ ասֆալտին են պառկել: Նրա խոսքով, «կառուցապատողները պատրաստվում են ծանր տեխնիկա բերել բակ»: Բնակչուհին նաև տեղեկացրեց, որ կառուցապատողները 6-հարկանի հյուրանոց կառուցելու մտդրություն ունեն ու թույլտվություն են ներկայացրել, բայց այնտեղ հավաքված ակտիվիստներն ասում են, որ իրենց ներկայացրած փաստաթղթերը ոչ լիարժեք են:

Բնակչուհու խոսքով բակում նաև ոստիկաններ կան, որոնց հետ բախումներ են տեղի ունեցել: