AM
29 Հուլիս 2013 - 06:32 AMT

Վթար՝ Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում

Հուլիսի 29-ին, ժամը 00.44-ին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: