AM
31 Հուլիս 2013 - 06:20 AMT

«Վճարում ենք 100 դրամ»-ը Հանրային խորհրդին առաջարկում է քննարկումն անել Մաշտոցի պուրակում

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել Հանրային խորհրդին ուղղված առաջարկով: Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ հուլիսի 30-ին Հանրային խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Գասպարյանը կապվել է մի քանի ակտիվիստների հետ և տեղյակ պահել Հանրային խորհրդում 31.07.2013-ին ժամը 14:00-ինտրանսպորտային խնդիրների վերաբերյալ կայանալիք քննարկման մասին` հրավիրելով վեց հոգու այդ քննարկմանը մասնակցելու համար: Ակտիվիստները այդ մասին տեղեկությունը տեղադրել են «Վճարում ենք 100դրամ» ֆեյսբուքյան խմբում՝ հաշվի առնելով, որ խմբի ցանկացած անդամ կարող է և իրավունք ունի մասնակցել:

«Հայտարարում ենք, որ Հանրային խորհրդի նախաձեռնողականությունը ողջունելի է. այն կնպաստի գործընթացի հանրօգուտ զարգացմանը: Սակայն, տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ձևավորվել ևծավալվել է ապակենտրոն և հորիզոնական սկզբունքով, ուստի այժմ դժվար է ողջ նախաձեռնությունըներկայացնող ներկայացուցչական խումբ ձևավորելը։

Տրանսպորտային խնդիրների դեմ պայքարի մասնակիցներըամեն օր ժամը 20:00-ին հավաքվում են Մաշտոցի պուրակում և հանրային ժողովի ձևաչափով քննարկում հետագաանելիքներն ու խնդիրները: Հորդորում ենք Հանրային խորհրդին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա մասնակցել դրան», առաջարկել են «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ուղեվարձը Երևանում 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: 6 օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, հետագայում նրանց միացան նաև հայտնի անձինք: Հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը և հանձնարարում է այս հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել: