AM
31 Հուլիս 2013 - 07:28 AMT

Գրքահավաք՝ Եղեգնաձորի քաղաքային գրադարանի համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացնում է գրքահավաք: Հավաքված գրքերը կտրամադրվեն Եղեգնաձորի քաղաքային գրադարանին:

Գրադարանը կարիք ունի նոր և թարմ գրականության` դրանով իսկ բավարարելով ընթերցասերների պահանջները: Բոլոր երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն մասնակցել գրքահավաքին և նվիրաբերել գրականություն, կարող են գրքերը տրամադրել հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնին կամ զանգահարել 0281 2 54 42 հեռախոսահամարով: