Ակտիվացումը Ադրբեջանի եւ Հայաստանի ԶՈՒ-երի շփման գծի վրա հնարավոր է պայմանավորված է այնտեղ տարվող ինժեներական աշխատանքներով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, սահմանամերձ միջադեպեր միշտ էլ տեղի են ունեցել: «1994 թվականի զինադադարից հետո գրանցվել է ակտիվացում կապված ինժեներական աշխատանքների հետ: Միշտ չեր, որ ռազմական գործողությունների ժամանակ մեր գրաված դիրքերը ընդունելի էին սահամանների անվտանգության պահպանման տեսանկյունից, ինչպես մեր, այնպես էլ հակառակորդի համար, եւ, Ժամանակ առ ժամանակ, ինժեներական աշխատանքների ընթացքում գրանցվել է փոխհրաձգություն»:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ակտիվացումը հնարավոր է կապված է տարածաշրջանում կատարվող գործընթացների հետ: «Զինվորներն ու սպայերը հեռուստացույց են դիտում, եւ ,զգալով տրամադրությունները, ինչպես նաեւ լսելով հայտարարությունները, որ արվում են Բաքվում, փորձում են արտահայտել դրանք առաջին գծում»,- ասել է նա: Փոխնախարարը ավելացրեց, որ եթե հակառակորդի կրակը լինի նպատակային եւ նրա կողմից գրանցվի ավելի լավ դիրքեր գրավելու նպատակով տեղաշարժերի փորձեր, որը սահմանի անվտանգությունը վտանգի տակ կդնի, հայկական կողմը կբացի պատասխան կրակ:
«Վերջերս, շփման գիծը նեղացել է ինժեներական աշխատանքների հաշվին, եւ կողմերը գտնվում են այնպիսի հեռավորության վրա, որը հնարավորթյուն է տալիս կրակել թիրախին նույնիսկ անզեն աչքով: Եվ մենք եւ մեր հակառակորդը գիտենք, որ ավելորդ շարժումը կարող է զոհերի պատճառ դառնալ»,- հայտարարել է Ա. Աղաբեկյանը:





