AM
10 Մարտ 2006 - 09:33 AMT

ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Հայաստանի որոշակի շրջաններ այցելելուց, մասնավորապես, հրաժարվել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանց-Բաղանիս-Ոսկեվան հատվածով ուղեվորվելուց, որը մոտիկ է գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գծին: Նշենք, որ մարտի սկզբից շփման գծի դրությունը չափազանց լարվել է: Գրեթե ամեն օր ադրբեջանկան կողմը խախտում է զինադադարի պայմանները: