Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր:
2013-ի առաջին կիսամյակում տարեկան ծրագրով նախատեսված 1194 մուտքերից շուրջ 952-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 49550 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: 48550 քմ թեք տանիքներից 27800-ն արդեն վերանորոգված է:





