AM
15 Օգոստոս 2013 - 08:58 AMT

Երկու` ՃՏՊ մեկ օրում. վարորդները մահացել են

Նախօրեին, ժամը 07:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Ադրբեջանական սահման ճանապարհի 141-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով` վարորդը 1975 թ. ծնված Արտակ Գևորգյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի: Ա.Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց նա մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: