AM
17 Օգոստոս 2013 - 08:05 AMT

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ին և 18-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, թույլ տեղումների հավանականություն կա հյուսիսային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 20մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սևանի ջուրը +20 աստիճան է:

Ցերեկային ժամերին`12:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները:

Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 17-ից 19-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-15մ/վրկ: Գիշերը +19+21, ցերեկը +32+34, երեկոյան +26+28: