Այսօր, ժամը 03.18-ին ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15×3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը:





