Սովորաբար ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները կարծիքներ էին փոխանակում բանակցությունների վերաբերյալ եւ խորհրդակցում, հաղորդում հակամարտող կողմերին կայացված որոշումների մասին միայն արտգործնախարարների կամ նախագահների հետ հանդիպումների ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, մարտի 20-ին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո համանախագահները հանդե չեկան որեւէ առաջարկներով: «Հավանաբար, այս պահին այդ հարցի վերաբերյալ ոչինչ ասել չի կարելի»,-ասել է նա: Ըստ Մամեդովի, կարգավորման ներկայիս ձեւաչափը ամենաընդունելիներից մեկն է: «Եթե մենք առաջարկենք ներառել որեւէ երկիր, ապա անհրաժեշտ կլինի հակառակ կողմի համաձայնությունը, եւ հակառակը, իսկ դա կորղ է ձգձգել կարգավորումը»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հրաժարվելուն Ռամբույեից հետո ԶԼՄ-ների առջեւ ելույթ ունենալուց եւ Ստամբուլ իր փոխարեն մեկ այլ ռուս դիվանագետի գործուղելուն, ապա Մամեդովը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունն իրավունք ունի փոխարինել համանախագահին: «Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա հնարավոր է, որ մինչ Ռամբույեն նա հաճախ է արել իրականությունը չարտահայտող հայտարարություններ, այդ պատճառով էլ նա ճիշտ է վարվում, հրաժարվելով անհարկի հայտարարություններից»,-ընդգծել է Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:





