ԱՄՆ թուրքական լոբբիի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը, նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնը մեղադրել է ԱՄՆ հայերին Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման միջոցով ամերիկյան Կոնգրեսում «փոքրամասնության դիկտատուրա» հաստատելու փորձի համար: «Սա Թուրքիայի կառավարությունից վարձավճար ստացող գործակալի ստահոդ հայտարարությունների կուլմինացիան է», հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Անցյալ տարվա սեպտեմբերին, մինչ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը, Լիվինգսթոնը ԱՄՆ Կոմգրեսի գրասենյակներ նամակներ էր հղել, որտեղ պնդում էր, թե այդ փաստաթղթի ընդունումը ելնում է քաղաքացիների ոչ մեծ խմբի նեղ շահերից ի վնաս ամերիկյան հասարակության լայն շրջանակների շահերի, եւ որ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը «փոքրամասնության դիկտատուրայի վառ օրինակ է»: Այն ժամանկ Լիվինգսթոնի կարծիքը հաշվի չառնվեց` օրինագիծը հաստատվեց «կողմ» 40 եւ «դեմ» 7 ձայների հարաբերակցությամբ, հաղորդում է ԱՀԴՀ-ն:





