Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ատաքին գործերի նախարարաության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «Հայաստանի մոտեցումներում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում որեւէ փոփոխություն չկա: Մեր դիրքորոշումը պարզ է, եւ այդ մասին բազմաթիվ անգամներ հայտարարել էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը»,- ասել է Հ. Գասպարյանը: ԱԳՆ մամլո քարտուղարը հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Պրահայի գործընթացի շրջանակներում:





