AM
28 Մարտ 2006 - 12:20 AMT

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը չեն տիրապետում տարածաշրջան Բերնար Ֆասյեի այցի վերաբերյալ ինֆորմացիային

Ապրիլի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն կայցելի Ադրբեջան եւ Հարավային Կովկասի այլ երկրներ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ֆրանսիացի դիվանագետը կծանոթացնի Ադրբեջանի իշխանություններին Ստամբուլի բանակցությունների մանրամասներին: Էլմար Մամեդյարովը նշել է, որ հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համազեկուցողների Ստամբուլի հանդիպման արդյունքները եւ Ադրբեջանի եւ Հայստանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետը պարզ դառնա ֆրանսիացի դիվանագետի` Բաքու այցի ժամանակ, հաղորդում է «Էխո» թերթը:

Իսկ PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտնեցին, որ ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունում չեն տիրապետում տարածաշրջան Բերնար Ֆասյեի այցի վերաբերյալ ինֆորմացիային