AM
28 Մարտ 2006 - 15:48 AMT

Մարտի 29-ին Երեւան են ժամանելու Դարտմուտի կոնֆերանսի համանախագահները

Լեռնային Ղարաբաղի հարցով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը եւ Վիտալի Նաումկինը կժամանեն Երեւան մարտի 29-ին, 27-28 Բաքու այցելելուց հետո: Երեւանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: Հիշեցնենք, որ Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հանրությունների պատվիրակությունների կողմից Հակամարտության տարածաշրջանում խաղաղ գործընթացի շրջանակային համաձայնագրի հաստատումից հետո անցյալ տարվա սեպտեմբերից Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ չեն եղել: Առաջիկա այցը առաջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Դարտմուտի գործըթացի ողջ պատմության ընթացքում, որը գործում է 2001 թվականի հոկտեմբերից: