AM
29 Մարտ 2006 - 09:13 AMT

Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ԱՄՆ-ն ճնշում չի գործադրում Երեւանի եւ Բաքվի հանդեպ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն ճնշում չի գործադրում հակամարտող կողմերից եւ ոչ մեկի հանդեպ: Այդ մասին նախօրեին «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «ԱՄՆ-ի համար ընդունելի կլինի այն տարբերակը, որին համաձայն կլինեն բոլոր կողմերը»,-հայտարարել է նա: Բացի այդ, Դ.Ֆրիդը նշել է, որ ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից, այսօր ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին: Սակայն այդ գումարները չեն կարող օգտագործվել ի վնաս Հայաստանի, նրանք կուղղվեն ահաբեկչության դեմ պայքարին»,-ավելացրել է նա: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Վաշինգտոնի համար կարեւոր է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովումը, եւ այդ համատեքստում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական ֆինանսական օժանդակության հարցում: