AM
29 Մարտ 2006 - 10:32 AMT

ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման աջակցությունն ագելափակող օրինագիծ

Սենատորներ Ռիկ Սանտորումը եւ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան կապող` Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման աջակցությունն ագելափակող օրինագիծ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 800 մլն դոլար: «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է կայունության եւ համագործակցության հաստատմանը, ինչպես նաեւ սահմանների եւ տրանսպորտային միջանցնքների բացմանը»,-հայտարարել է Ռիկ Սանտորումը: Նրա խոսքերով, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագիծը ոչ միայն կխոչնդոտի ԱՄՆ երկարաժամկետ նպատակների իրականացմանը տարածաշրջանում, այլ նաեւ կմեկուսացնի Հայաստանը: Տնտեսական ինտեգրմանն ու տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը բխում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կովկասի շահերից, նշել է Ռ.Սանտորումը: Իր հերթին, Ռոբերտ Մենդեսը նշել է, որ այդ նախագծի հիմնական նապատակը Հայաստանի ապագա մեկուսացումն է, որն առանց այն էլ շրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: