AM
3 Ապրիլ 2006 - 11:52 AMT

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը աղետ կդառնա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը աղետ կդառնա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն թույլ չտալու համար, որ հակամարտությունն անցնի ռազմական փուլ: Նրա խոսքերով, իրավիճակի լարումը Ադրբեջանի կողմից ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Մենք պետք է ձգտենք խաղաղության, եւ կարգավորման ներուժը դեռեւս սպառված չէ»,-գտնում է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: