«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հստակ որոշված է»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը BBCRussian.com-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Մեծ Բրիտանիան աջակցում է բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում եւ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: «Այդ երկիրը, որը ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի անդամ է, հավանություն է տվել կազմակերպության կողմից 1993 թվականին ընդունած բոլոր չորս բանաձեւերին (822, 853, 874, 884) եւ նույնիսկ նախագահել է դրանցից մեկի ընդունման ժամանակ: Լոնդոնը ուշադիր հետեւում է բանակցություններին եւ հավանություն տալիս հակամարտության շուտափույթ լուծմանը խաղաղ ճանապարհով: Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ»,-ավելացրել է ադրբեջանցի դիվանագետը: Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ դեսպանորդ սըր Բրայան Ֆոլը կանոնավոր կերպով այցելում է տարածաշրջան եւ հանդիպումներ է անցկացնում, կարծիքներ փոխանակում հարցերի լայն շրջանակով, ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը: «Հենց հակամարտության սկզբից Լոնդոնը աջակցեց Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը»,-նշել է Ադրբեջանի դեսպանը Մեծ Բրիտանիայում:





