AM
4 Ապրիլ 2006 - 14:25 AMT

ԱՄՆ-ն հավատում է, որ 2006 թվականը վճռորոշ կլինի ղարաբաղյան հակամարտության համար

ԱՄՆ-ն հավատում է, որ 2006 թվականը վճռորոշ կլինի ղարաբաղյան հակամարտության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Ռինո Հարնիշը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միշտ աջակցել է հակամարտող երկրների նախագահների եւ արտգործնախարարենրի բանակցություններին եւ առաջիկայում եւս բոլոր ջանքերը կգործադրի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր դերակատարությունն ակտիվացնելու համար: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերին, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է դեսպանը: Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել չվերահսկվող տարածքներ իրենց անվտանգության նկատառումներից, դիվանագետն ընդգծել է, որ մարդու իրավունքների մասին իր զեկույցներում ԱՄՆ-ն միշտ նշում է, որ Ադրբեջանի տարածքի 16 տոկոսը չի վերահսկվում, մարդու իրավունքների պաշտպանության հարցն այդ տարածքներում չի մտնում Ադրբեջանի իրավասության մեջ», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: