AM
5 Ապրիլ 2006 - 12:29 AMT

Իրանը աջակցելու է Հարավային Կովկասի կայունույթան պահպանմանն ու զարգացմանը

Իրանը հետագայում եւս աջակցելու է Հարավային Կովկասի կայունույթան պահպանմանն ու զարգացմանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանը: «Մեր պետությունը բոլոր ջանքերը կներդնի Հարավային Կովկասում կայունության պահպանման ուղղությամբ եւ այդ քայլը, անկասկած, կօգնի տարածաշրջանի երկրների զարգացմանը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, դեսպանը հայտարարեց, որ Հայաստանին եւ Իրանին բարեկամացնում է հին քաղաքկրթությանը պատկանելը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի երկկողմանի բազմադարյան հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման բնական գործընթացը նոր թափ է առել Հայաստանի անկախացումից հետո, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: