Իրանը գազ կսկսի մատակարարել Հայաստան մինչեւ տարվա վերջ:Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազատարի կառուցման մասին պայմանագիրը երկրի համար առաջնային նշանակություն ունի: Գեղամ Ղարիբջանյանը նաեւ նշեց Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումների նմանությունը տարածաշրաջնի երկրների հետ հարաբերություններում:





