«Ռոստելեկոմ»-ը, ամենայն հավանականությամբ, չի պատրաստվում է ձեռք բերել Հայաստանի հեռահաղորդակցային մոպոլիստ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին հայտարարել է «Ռոստելեկոմ» ընկերության կապերի բաժնի աշխատակիցը, որը ավելացրեց, որ անձամբ ինքը տեղեկություններ չունի «ԱրմենՏել» ընկերության ձեռք բերման որոշման մասին: Նրա խոսքերի համաձայն, «Ռոստելեկոմը» մի շարք ուղղություններ է դիտարկում Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս իր գործնեության ընդլայնման համար, «սակայն «ԱրմենՏելի» անունը այդ ցուցակում չի նշվում»: Նշենք, որ ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ կապվել մեկի հետ, որ կկարողնար քիչ թե շատ մանրամասն ինֆորմացիա տալ:
Հիշեցնենք, որ երեկ հայկական մամուլում տեղեկություն հայտնվեց «ԱրմենՏելի» հունական OTE ընկերության բաժնետոմսերի 90տոկոսի վաճառքի վերաբերյալ: Ընդ որում, ռուսական ԶԼՄ-ները հնարավոր գնորդների շարքում նշում էին ՄՏՍ-ի, Վիմպելկոմի, Ռոստելեկոմի անունները:





