AM
6 Ապրիլ 2006 - 14:32 AMT

ԱՄՆ ներդնում են բոլոր ջանքերը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման համար

Հայաստանը ռուսական ռազմակայանների կարիքը չի ունենա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դեպքում: Այդ մասին հայտարարաել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «ԱՄՆ ներդնում են բոլոր ջանքերը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ բարելավման համար, որպեսզի նվազի Հայաստանի վրա ռուսական ազդեցությունը: ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Թուրքիայի դերը որպես ԱՄՆ ֆորպոստ Հարավային Կովկասում գնալով նվազում է` իր տեղը զիջելով Վրաստանին»,- նշել է Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, նա դրական գնահատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Լեռնային Ղարաբաղին: «ԱՄՆ-ը հանդիսանում են միակ երկիրը, որ աջակցություն է ցույց տալիս Լեռնային Ղարաբաղին, թեկուզեւ հայկական լոբբիի ճնշման ներքո: Միացյալ Նահանգները հետաքրքրված են տարածաշրջանում կայունություն պահպանելու հարցում, ինչի կապակցությամբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում պետք չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների վրա Միացյալ Նահանգների կողմցի որեւէ ճնշում կամ ռազմական գործողությունների վրսկում սպսել»,- ընդեգծել է Կիրո Մանոյանը: