Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնալոգիաների նախարարությունը փաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հեռախոսայաին խոսակցությունների առկայությունը: Այդ մասին հայտարարել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը. «Այդ խոսակցությունները վերահսկում է Ազգային անվտանգության նախարարությունը»,- ասել է նախարարը եւ ընդգծել, որ հեռախոսային խոսակցություններին հատուկ հետեւում են անվտանգության մարմինների աշխատակիցները: Նա նաեւ հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների նամակագրության եւ ինտերնետային կապի փաստերը: «Հնարավոր է այս ամենը հակամարտության ստեղծման համար է: ԱԱՆ-ը հետեւում է , որ այդ կապերը վնաս չհասցնեին Ադրբեջանի շահերին: Այս ամենը որոշակի վերահսկողության տակ է գտնվում: Սակայն դա հեշը չէ: Մենք բոլոր հնարավոր միկջոցները տրամադրել ենք ԱԱՆ-ին»,- նշել է Աբբասովը, հաղորդում է ԱՊԱ-ն:





