Մայիսի 21-ին տեղի կունենա հեռուստամարաթոն` միջոցներ հավաքագրելու համար Ամերիկայի Հայ Դատի հանձնախբի (ԱՀԴՀ) աշխատանքներն ընդլայնելու նպատակով: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի Միացյալ Նահանգների այն բոլոր քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում: Հեռուստամարաթոնի ընթացքում կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր, ելույթ կունենան հայտնի քաղաքական դեմքեր, համայնքի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ: Մի քանի շաբաթ առաջ հանձնախումբը հայտնեց Վաշինգտոնի կենտրոնական մասում արդիական նոր մի շենք գնելու մասին: Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը, խոսելով հեռուստամարաթոնի մասին, ասաց. «Հիմա մեր հաջողությունները հեռուստամարաթոնով ամրապնդելու ժամանակն է, որը նվիրվելու է Հայ Դատին: «Սա պատմական առիթ է, որպեսզի ամբողջ Ամերիկային ցույց տանք վերջին տարիների մեր նվաճումները Հայ Դատի ուղղությամբ եւ ներկայացնենք մեր ապագա ծրագրերը: Հուսով ենք ընդլայնել մեր քաղաքական ուժը, ազդեցությունն ու հարգանքը, որին արժանի է ամերիկահայությունը եւ մեր հայրենիք Հայաստանը»: Հեռուստամարաթոնը պիտի լինի յուրահատուկ առիթ, որպեսզի համախմբենք մեր համայնքի ուժը, ապահովենք ավելի լայն մասնակցություն եւ Հայ Դատի առաջաքայլի հավելյալ միջոցներ»,- եզրափակեց Ք. Խաչիկյանը:





