ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը արդյունավետ է եղել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերքվ, կողմերը, բացի ղարաբաղյան խնդրի կարգավորումից, քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մի շարք հարցեր: «Ընդհանուր առմամբ հանդիպումը կառուցողական է եղել: Նախարարներն ընդհանուր առմամբ համաձայնել են ԵԱՀԿ ՄԽ առաջարկների փաթեթին, որոնք ներկայացրել են համանախագահները: Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը մանրամասնորեն ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,-ասել է Յուրի Մերզլյակովը: Ռուս համանախագահը նշել է նաեւ, որ կարգավորման խնդիրը դիտարկվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ընդհանուր համատեքստում:





