AM
8 Ապրիլ 2006 - 09:54 AMT

Ք. Ռայսը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսով քննարկել է Ղարաբաղի հարցը

ԱՄՆ-ը հույսեր են կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջխաղացման հետ, ասվում է երեկ Վաշինգթոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի բանակցությունները ամփոփող հայտարարաության մեջ: Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ Ռայսը այդ թեման հեռախոսով քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»: Երեկ Վաշինգթոնում կայացել է Քոնդոլիզա Ռայսի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: