AM
8 Ապրիլ 2006 - 12:09 AMT

Ղարաբաղը մտահոգված է վերջերս հաճախակի դարձած զինադադարի խախտումներով

Լեռնային Ղարաբաղը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վերահաստատել իրենց պատրաստակամությունը ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի պարտադիր եւ լիիրավ մասնակցությունը բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ Երեւանում ունեցած հանդիպման ժամանակ: Գ.Պետրոսյանը ընդգծել է նաեւ, որ ԼՂՀ-ն մատհոգ է վերջերս հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումներով ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Իր հերթին, Պ.Սեմնեբին ասել է, որ Հարավային Կովկասում ԵՄ ներկայիս հատուկ ներկայացուցիչը ստացել է ընդլայնված մանդատ, որը ենթադրում է մասնակցություն հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը տարածաշրջանում, հաղորդում է ԼՂՀ Մշատկան ներկայացուցչությունը Երեւանում: