Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե եւ հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հումանիտար հարցեր, ինչպես նաեւ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ծրագրերի իրականացման ընթացքը: Ըստ Ռ.Քոչարյանի, ներկայումս իրագործման փուլում են գտնվում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր ֆրանսիական կողմի հետ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկում: Ռ.Քոչարյանը համարում է, որ մեծ երգիչը առնվազն տարին 1-2 անգամ պետք է այցելի Հայաստան, լինելով ոչ միայն Երեւանում, այլ նաեւ շրջաններում: Իր հերթին Շարլ Ազնավուրը ուրախությամբ նշեց, որ «կյանքը Հայաստանում առաջ է շարժվում», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:





