Ապրիլի 7-ին Նորմանդիայի Էվրո քաղաքում բացվեց Հայաստանի պուրակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողության ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուի Դեբրեն եւ Փարիզում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը տնկեցին հատուկ այդ նպատակով Հայաստանից բերված ծիրանենի: Ելույթ ունենալով այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, Ֆրանսիայի ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամության դարավոր ավանդույթներին` ընդգծելով, որ ներկայումս Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները կրում են եղբայրական բնույթ, ինչի վառ վկայությունն է Ֆրանսիայում կազմակերպվելիք Հայաստանի տարին: Միջոցառմանը նախորդած առանձնազրույցում Ֆրանսիայի ԱԺ նախագահը եւ Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին անչվող ընթացիկ հարցեր:





