Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են եւ մենք շահագրգռված ենք այդ երկրների միջեւ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջխաղացման հարցում»,-ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽՎՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նա նշել է, որ «երկու երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ որեւէ առաջընթաց չի գրանցվել»: «Սակայն, մեր կարծիքով, վերջում կողմերը պետք է գան խնդրի խաղաղ կարգավորմանը»,-ամփոփել է ԵԽԽՎ նախագահը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ճիշտ չի լինի փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդական առաքելության ներկայիս ձեւաչափը: «Մենք կսպասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ավարտին»,-նշել է ԵԽԽՎ նախագահը` ընդգծելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափի փոխարինումը Եվրոպայի Խորհրդի ձեւաչափով աննպատակահարմար է»,-հաղորդում է «Թրենդը»:





